«Պտույտ մը վարչապետի էջում»

«Պտույտ մը վարչապետի էջում»

«Հրապարակի» խմբագրոթյուն էր զանգահարել մի քաղաքացի՝ Հովհաննես Գյուրջինյան անուն-ազգանունով։ Մինչև հոգու խորքը վիրավորված է անեծքների ու հայհոյանքների տարափից, որը հետևել է, երբ Նիկոլ Փաշինյանի էջում նրա մյունխենյան «լայվից» հետո արված գրառմանը։ Անկեղծ ասած, նրա գրառումը մի քանի հազար comment-ների մեջ չգտանք, սակայն պատկերացնում ենք՝ դատելո Վերա Վիրաբյան օգտատիրոջ «Տունը դուխով ալիևի դեմը փիսիկ, ամոթ, ամոթ, ամոթ» գրության արձագանքներից։ Դրանց հիմնական մասը, ի դեպ, հեռացված են և մնացել են նման՝ ոչ սեռական հայհոյանքներ ու վիրավորանքներ։ «Ինչպես է նման ուռոդներին հողը տանում»։ Որոշ գրառումներ, «կոլորիտը» պահելու համար ներկայացնում ենք իրենց սկզբնական՝  լատինատառ տեսքով։«Vera Jan, verji anagam epeir @sqan qfur kere, te sa qezi petqer»։Մեկ այլ նման գրառման տակ՝ «Պարոն փաշինյան դու էժան,դիշովկա ու փնթի կռուտիտներ ես անում». բոլոր 16 արձագանք-քոմենթներն էլ հեռացված են։,

Նիկոլ Փաշինյանի էջում կա ամեն ինչ՝ սեր, ատելության խոսք, անձնական ու նաև,եթե անկեղծ, հանրօգուտ հարցեր։

Նախ սիրո մասին․«Բարև ազգիս հպարտություն», «Դուք պարգև եք Աստծո կողմից ուղարկված հայ ժողովրդի համար», («ՄԵՐ Սիրելի ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ջան Ժողովուրդը հպարտանում է ձեր դիվանագիտական ունակության վրա», Mernem janit, «Ազնիվ Արթար Թագավոր ջան Աստված Ձեզ պահապան»,  «Varchapetsss», «Ազգի փրկիչ», «Բարև հարգանքի արժանի Մարդ», «Barev axperutyun, en annasun alievin aseir ba 301 tvin ureiq or meq Qristoneutyun einq @ndunum, u arajin@ ashxarhum... Bayc eli lav drir tex@», « Կեցցե՛ Ամենայն Հայոց Վարչապետ՝Նիկոլ Փաշինյանը՝դուխով»,  «Տղաս երբ տեսնում է Վարչապետիս ասում է՝ մամ տես Դուխովնա», «Բարի օրհնված օր սիրելի վարչապետ Աստված քեզ պահապան»։ Մի խոսքով․․․
 
 Կան նաև  գրառումներ, որոնք անձնական խնդրանքներ կամ առաջարկներ են։
Մի քաղաքացի, օրինակ, վարչապետին դիմել է շների հարցով՝ գրելով․ «Ողջույն պարոն Փաշինյան։ Մի խնդրանք, էս շների հարցով ինչ են որոշում մեր անգրագետ բնապահպանները, երեխեքի վրա են հարձակվում և ամբողջ վայրերում աղտոտում են աղբով։ Խնդրում ենք աջակցեք, էդ դեբիլ բնապահպաններին ասեք՝տարեք ձեր տները»։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում երեխաների վրա հարձակվելու 4 դեպք է գրանցվել։ 

Մեկն էլ խնդրում է․«Պարոն Փաշինյան խնդրում եմ նայեք ձեր անձնական նամակները և օգնեք որ զինծառայող եղբորս ՊՆ֊ից ՊԲ տեղափոխման հարցը ճիշտ լուծում ստանա։ Անձնական նամակով մանրամասն ներկայացրել եմ այս հարցը»։ Կամ՝ դեղատների «լույսերը փոխել կանաչ գույնից դեպի օրինակ կապույտ, սֆետոֆորի հետ խառնում ես»,  «Թատրոնի մասին օրենք հանեք հօգուտ դերասանի»։ 

Հատկապես շատ են երթևեկության վերաբերող առաջարկները․«Պարոն Փաշինյան խնդրում եմ, կարգադրեք Կոմիտաս-Վաղարշյանի լուսացույցը բացեն, խայտառակ վիճակ է, ամբողջ օրը խնդիր է անցնելը, իսկ երեկոյան 17.45-ից մինչեւ 20.00 անցնելը ահավոր վատ է, գրեթե անհնար է»։
 
Մի հիասթափված քաղաքացի էլ գրել է․«Տուգանելու մատերիալ եղել ենք ու կմնանք, արդարացիա ա շատ․ 20-30 տարի կեղեքվել ենք ու թալանվել ենք, էլի կտուգանվենք»։