Արայիկ Հարությունյանը Արցախի նոր ոստիկանապետ է նշանակել

Արայիկ Հարությունյանը Արցախի նոր ոստիկանապետ է նշանակել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրեց նոր ոստիկանապետին:

«Ես կայացրել եմ որոշումներ, ստորագրել եմ հրամանագրեր, ըստ որի՝ Լևոն Մնացականյանը Արցախի հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատվում է: Եվ մյուս որոշմամբ ոստիկանության պետ է նշանակվում Աշոտ Հակոբջանյանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաև ընթերցեց իր հրամանագիրը, ըստ որի՝ Աշոտ Հակոբջանյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում: