Մաշկի պիգմենտացիայի խանգարում ունեցող մոդելի լուսանկարը հայտնվել է նորաձեւության ամսագրի շապիկին

Մաշկի պիգմենտացիայի խանգարում ունեցող մոդելի լուսանկարը հայտնվել է նորաձեւության ամսագրի շապիկին

Կանադացի սուպերմոդել եւ ակտիվիստուհի Վիննի Հարլոուի լուսանկարը, ով ունի մաշկի պիգմենտացիայի խանգարում, հայտնվել է հեղինակավոր Vogue Greece ամսագրի շապիկին։ Այս մասին գրառում է կատարել Հարլոուն իր ինստագրամյան էջում հրապարակելով լուսանկար այդ ֆոտոսեսիայից։

«Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե դա իմ երազանքն է եղել ու իրականացել է։ Սա պարզապես երազ է՝ իրականության մեջ»,- հրապարակված լուսանկարները այս կերպ մակագրել է սուպերմոդելը։