ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ–ի վերաբերյալ Էրդողանի առաջարկի մասին

Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
«Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմից պաշտոնական դիմում չենք ստացել։ Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում ՝ Հարավային Կովկասում իրավիճակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի շուրջ», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով՝ նշելով, որ դեռևս առաջարկի կապակցությամբ ոչ դրական, ոչ բացասական պատասխան դեռ չի ստացել։
Կարծիքներ