Ո՞վ է ընտրվել ճարտարապետների պալատի նախագահ

Ո՞վ է ընտրվել ճարտարապետների պալատի նախագահ

Հայաստանի ճարտարապետների տանը քիչ առաջ ավարտվել է Պալատի նախագահի ընտրության ձայների հաշվարկը, որին հավակնում էին 2 հոգի` ճարտարապետ Արսեն Կարապետյանը եւ Պալատի փոխնախագահ՝ Ալեքսանդր Բադալյանը: Վերջնարդյունքում, 97-111 ձայների հարաբերակցությամբ ճարտարապետների Պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը:

Հիշեցնենք, որ սա ճարտարապետների Պալատի նախագահի ընտրությունների 2-րդ փուլն էր, առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ: Ի սկզբանե, առաջադրվել էին 3 թեկնածու․ Պալատի փոխնախագահներ՝ Բորիս Քոչարյանը, Ալեքսանդր Բադալյանը եւ ճարտարապետ Արսեն Կարապետյանը, բայց քանի որ թեկնածուներից ոչ մեկը 50+ ձայներ չէր հավաքել, այսօր` 2-րդ փուլում, նախագահի պաշտոնի համար պայքարեցին առավելագույն ձայներ հավաքած թեկնածուները՝ Ալեքսանդր Բադալյանն ու Արսեն Կարապետյանը։