Խնդիրներ են ի հայտ եկել «Ինստագրամի» աշխատանքում

Խնդիրներ են ի հայտ եկել «Ինստագրամի» աշխատանքում

«Ինստագրամի» օգտատերերը հայտարարել են, որ մի շարք երկրներում սոցկայքի աշխատանքում խնդիրներ են նկատվել։ Այս մասին հայտնում է Downdetector-ը։

Մասնավորապես գանգատներ եղել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Դանիայում։ Ռուսաստանի պարագայում գանգատներ եղել են սոցկայքի աշխատանքի հետ կապված Մոսկվայի եւ Ս․ Պետերբուրգի օգտատերերից։ Գանգատները հիմնականում վերաբերել են լրահոսի, գրառումների տեղադրելուն, կամ էլ ընդհանուր կայքի աշխատանքին։