Պոչամբարի հորերում տարօրինակ պարկեր են հայտնաբերել

Պոչամբարի հորերում տարօրինակ պարկեր են հայտնաբերել

Կապանի մեր աղբյուրները հաղորդում են, որ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պոչամբար տանող հորերում ինչ-որ նյութերով լի պարկեր են հայտնաբերել: Այս պահին տեղում ոստիկաններ ու ԱԻՆ-ի աշխատակիցներ են աշխատում: Այդ առնչությամբ ԶՊՄԿ-ն որեւէ տեղեկություն չի տարածել, միայն ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ կոմբինատում պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու նպատակով այսօր ժամը 16:00-19:00 արտադրական ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց աշխատանքները:

Հայտարարության տակ՝ ֆեյսբուքյան էջում, կոմբինատի աշխատակիցներն ու քաղաքացիները տարբեր վարկածներ են քննարկում՝ օրեր առաջ վնասված պոչամբարի պատճառով Ողջի գետի աղտոտվածությունը որակելով դիտավորություն և իրենց մեկնաբանություններում կոչ են անում ոստիկանությանը հետամուտ լինել դեպքի բացահայտմանը: