30-ամյակը նշվեց հասարակական նախաձեռնությամբ

30-ամյակը նշվեց հասարակական նախաձեռնությամբ

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման  30-ամյակի առթիվ այսօր Երևանում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին մի շարք կազմակերպություններ, հասարակական, մշակութային գործիչներ, ստեղծագործական խմբեր և  կոլեկտիվներ, քաղաքացիներ։ «Մենք միասին ենք»կարգախոսի ներքո հավաքվածները նշում էին մշակութային և քաղաքակրթական բարեկամության կապի կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների միջև։

Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ոչինչ չի կարող  չեղարկել մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և  ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։