Ե՞րբ են ավարտվելու վերանորոգման աշխատանքները
Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրների վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի: Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից։ Որոշվել է փոխել տեղում առաջարկվող բազալտի տեսակը՝ համապատասխանեցնելով նախագծին։ Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։
Հաղպատի վանական համալիրը արևմտյան պարսպապատը և երկրաշարժից փլուզված աշտարակը վերականգնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով: Աշխատանքների արժեքը մոտ 54 միլիոն ՀՀ դրամ է։ Փլուզված աշտարակն արդեն ամբողջովին վերականգնված է, ուժեղացվել են պարիսպների և աշտարակների հիմքերը, իրականացվում են նախագծով նախատեսված նորոգման մյուս աշխատանքները։
Կարծիքներ