Ալիեւը խորհրդատվություն է խնդրել

Ալիեւը խորհրդատվություն է խնդրել

 Ինչպես հայտնի է, այսօր Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կմասնակցեն ղարաբաղյան կարգավորման թեմայով քննարկման: Հայտնի է դարձել, որ մինչ այդ Իլհամ Ալիեւը Մյունխենում տետ-ա-տետ հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի գործադիր տնօրեն Ռոբերտ Մալիի հետ:

Միջազգային ճգնաժամային խումբը պարբերաբար զեկույցներ է տարածում ԼՂ կարգավորման վերաբերյալ եւ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ոչ պաշտոնական խորհրդատուի համարում: Հայաստանի վարչապետի հետ բանավեճից առաջ, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւն զգացել է ՄՃԽ գործադիր տնօրենի խորհուրդների կարիքը: