Թուրքական Bayraktar-ները Ուկրաինան օգտագործելու է Ռուսաստանի դեմ 

Թուրքական Bayraktar-ները Ուկրաինան օգտագործելու է Ռուսաստանի դեմ 

2021 թվականին Ուկրաինան Թուրքիայից կգնի հինգ Bayraktar TB2-ներ, որոնք, մասնավորապես, օգտագործվելու են Ռուսաստանի հետ սահմանի հետախուզական և դիտարկման նպատակներով։

Այս մասին հաղորդում է «Defence Express»՝ -ը հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակին։

Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ թուրքական հարվածային-հետախուզական անօդաչուները «ունեն մի քիչ այլ տակտիկական-տեխնիկական բնութագրիչներ, մասնավորապես, կիրառման այլ բարձրություն ու հեռավորություն»:

Գործակալությունը նշել է, որ զինվորականի հայտարարությունից անհասկանալի է՝ խոսքը հի՞նգ, թե տասը-տասնհինգ անօդաչուների ձեռք բերման մասին է, քանի որ անօդաչուների հետ լրացուցիչ գնվելու են կառավարման կայաններ։ «Նոր Bayraktar TB2-ը ծրագրված է ուղարկել Սև և Ազովի ծովափնյա շրջանների պաշտպանության համար»,- գրում է լրատվամիջոցը։

Այս անօդաչուների տեխնիկական բնութագրերից 300 կիլոմետր հեռահարության հասցված կառավարման համակարգն է, և, ամենայն հավանականությամբ, արբանյակային կապի համակարգը, որն առհասարակ անիմաստ է դարձնում «կառավարման հեռավորություն» հասկացությունը։
 

Նոյեմբերին «РИА Новости»-ն գրել է, որ Ուկրաինայի «տաք գլուխները» Լեռնային Ղարաբաղում թուրքական անօդաչուների հաջողությունները տեսնելով՝ որոշել են իրենց սեփական բլիցկրիգն անել Ղրիմում։

Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիեոնկոն էլ, որն ավելի վաղ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքները՝ հայտնել էր, թե այստեղ Ռուսաստանը դարձավ պարտվող կողմ, հիմա էլ Ուկրաինայի պարագայում ասում է, որ ունեն զինատեսակների այնպիսի համակարգեր, որոնք ՌԴ-ում չկան։ Մասնավորապես, խոսքը երրորդ սերնդի հակատանկային հրթիռների ու կամիկաձե-անօդաչուների մասին է։