ԱԺ դռները փակել են և թույլ չեն տալիս լրագրողներին ներս մտնել

ԱԺ դռները փակել են և թույլ չեն տալիս լրագրողներին ներս մտնել

Այս պահին պետք է արտահերթ նիստ տեղի ունենար խորհրդարանում: Սակայն ԱԺ մուտքերը շղթայել են ոստիկանութjան զորքերը ու թույլ չեն տալիս լրագրողներին մտնել շենք: Ասացին` դուռը փակ է, այնպես չէ, թե իրենք են որոշել արգելել: Հորդորեցին կապ հաստատել ԱԺ աշխատակազմից որևԷ մեկի հետ, որ նրանք ցուցում տան` դուռը բացել: Սակայն աշխատակազմից որևէ մեկը շենքում չէ, բոլորին աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրեթե բոլորը դուրս են եկել` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին: