Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանի կալանավորման որոշումը բողոքարկել են

Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանի կալանավորման որոշումը բողոքարկել են

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Կարապետյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Պաշտպանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ այս պահին չեն ցանկանում մեկնաբանություն տալ, սակայն հետագայում խոսելու են։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը  դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել էր դատախազության բողոքը՝ կալանավորելով Լ․Կարապետյանին։

Ավելի վաղ,  Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ:

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։