Մխոն նետվեց կրակը՝ փրկելու․․․

Մխոն նետվեց կրակը՝ փրկելու․․․

Մխիթար Հայրապետյանի համար թավշյա հեղափոխությունը արժեքների հեղափոխություն է։ Այսօր Ազգային ժողովում հենց այդպես էլ ասաց ու ֆեյսբուքյան իր էջում որպես անհերքելի վկայություն իր ելույթի գլխագիր դարձրեց․

Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan
Արժեքների հեղափոխության մասին

Արայիկ Հարությունյանի «օրը չընկնելու համար» նա այնպիսի բաներ ասաց իր ելույթում, որ լսելուց քիչ է մնում հարցնես՝ Մխո, էդ դու՞ ես․

Նախորդ տարվա թավշյա հեղափոխությունն իմ պատկերացրած, իմ երազած հեղափոխության մեկնարկն էր իրականում։ Նախորդ տարվա հեղափոխությունը հող նախապատրաստեց տնտեսական հեղափոխության, մշակութային հեղափոխության, արժեքների հեղափոխության։

Ժամանակին Սերժ Սարգսյանը մի հումոր էր պատմում, որն այս դեպքի հետ շատ համահունչ է․

«Մեկը Լոս Անջելեսից զանգում է Երեւան, հարցնում է` ինչպե՞ս եք: Երեւանից պատասխանում են «շատ լավ ենք»: Զանգահարողն ասում է` կներեք, սխալվել ենք … : 

Հիմա Մխիթարն է՝ քիչ է մնում հարցնես՝ դու ո՞ր երկրի մասին ես խոսում, տղա, ի՞նչ արժեքների մասին է խոսքը։ Էն որ արդեն չկա՞ն։   

Բայց դրանք դեռ ոչինչ։ Զարհուրելին այն է, որ Մխոն իրեն նետեց  կրակը, փորձելով փրկել այրվողներին․

Պատգամավոր կա, որ կարծում է՝ մեր երկրում ավելի լավ տղա կարող է լինել, քան Աբաջյանը։ Իրեն ուղղակի նետեց դանթեական դժոխք։ Երիտասարդին թվում է, թե մարդիկ դեռ  էյֆորիայի կրակների մեջ են, իր այդ խոսքից հալվելու են ու ինքնամոռաց գոռան՝ հայրենասեր եմ ասել է՜․․․ Անգամ չի պատկերացնում, որ մարդիկ կրկին հիշելու են, որ նա բանակում չի ծառայել, ինչպես ինքն էր ասում՝ 18 տարեկանից առողջական խնդիրների պատճառով ազատված եմ եղել զինվորական ծառայությունից։

Չի մտածում,  որ մեկը կարող է ասել՝ եթե ասածդ իրական է, մեր Ռոբերտի, «կյաժի» համար ֆիլմ նկարեիք, ոչ թե սեռափոխվածներին  պետական մակարդակով քարոզեիք, բյուջեից ֆինանսներ տրամադրեիք ֆիլմ ստեղծելու համար․․․ Հայ ժողովրդի իրական արժեքները մեր հերոսներն են, ոչ թե նրանք, ում գործնականում քարոզում եք։

Մխիթարի դեմքը չի այրվու՞մ դժոխային այս կրակից․

Anahit Hakobyan​​​​​​​Դուք իրավունք չունեք Ռոբերտ Աբաջյանի անունը տալու, դո'ւք ,ձեր իսկ պահվածքով, խաբեցիք ժողովրդին՝ Ռոբերտի կեղծ պապիկին հեղափոխության մասնակից դարձնելով։ Դուք չեք ծառայել բանակում, դուք չգիտեք ինչ է բանակը, ինչ է հայրենիքի համար պայքարը․․․
Դուք ամենաշատը կարող եք ԼԳԲՏ ֆորումի մասնակցել․․․
Դուք իրավունք չունեք Հերոսների անուններ տալու,  ձեզ համար հերոսը մելն է։

Armen Papyan

Դրա համար էիք Աբաջյանի նկարը բռնել ու կեղծ պապիկին խոսացնում 1,5 տարի առաջ։

Լավ, հարգելի պատգամավոր, ինչու՞ եք ձեզ նետում կրակը՝ փրկելու այն,  ինչ արդեն կրակի ճիրան եք դարձրել։ Չեղած բանը ո՞նց կարող եք համոզել, որ կա։ Տնտեսական հեղափոխություն, մշակութային հեղափոխություն, արժեքների հեղափոխություն։ Քիչ է մնում հարցնենք՝ լավ, մենք էս երկրից չե՞նք․․․ Հո խոսելո՞վ չի․․․