Թրամփը գերազանցում է Բայդենին․ հարցում՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը գերազանցել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի վարկանիշը։ Նման պատկեր է ստացվել The Wall Street Journal-ի անցկացրած հարցման արդյունքում։
Հարցման համաձայն՝ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 47%-ը, մինչդեռ Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել միայն 43%-ը։ Այդ տարբերությունն ավելի է մեծանում՝ 37%-ը՝ 31%-ի դիմաց, երբ հաշվարկին ավելանում է գալիք ընտրություններում այլ հավանական թեկնածուների մասնակցությունը:
Մյուս թեկնածուների թվում ամենահայտնին է նախկին դեմոկրատ Ռոբերտ Քենեդի-կրտսերը (8%)։
Հարցումը նաև ցույց է տվել, որ մասնակիցների միայն 23%-ն է կարծում, որ Բայդենի քաղաքականությունը օգուտ է տվել անձամբ իրեն, մինչդեռ 53%-ը նշել է, որ տուժել է դրա հետևանքներից:
Թրամփի համար այս ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 49% և 37%:
Այսպիսով, Թրամփն առաջին անգամ առաջ է անցել Բայդենից WSJ-ի նախընտրական հարցումներում՝ «մեկը՝ մեկի դիմաց» պայքարի արդյունքում։ Հարցումն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը՝ ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն, որին մասնակցել է 1500 մարդ։
Հավելենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։
Կարծիքներ