Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ

Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ.

Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։  
Մինչդեռ, մի քրեական գործով պաշտպանյալս՝ վերջին պատերազմի ակտիվ մասնակից, մանկահասակ երեխա ունեցող երիտասարդը մեկ տարուց ավելին սպանության փորձի հանցակազմի մեղսագրմամբ գտնվում է կալանքի տակ, քանի որ, ըստ մեղադրանքի, ծեծկռտուքից րոպեներ անց ավտոմեքենայով հարվածել, գետնին է գցել իրեն ծեծի ենթարկողին, անվադողով նրա ոտքի վրայով անցել և հեռացել է։ 
Ավելին, տուժողը ծանրության որևէ աստիճան պարունակող մարմնական վնասվածք չի ստացել, ըստ տեսագրության՝ գետնից անմիջապես վեր կենալով՝ վազել է հեռացող ավտոմեքենայի հետևից, իսկ ավտոմեքենայի վրա նույնիսկ մեկ քերծվածք չկա…..։ 
Իսկ գուցե վերաբերմունքի այսպիսի տարբերության պատճառը իմ պաշտպանյալի մասնակցությու՞նն է հայրենիքի պաշտպանության մարտերին»։