Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն Իսրայելն է. Բեյրութն ու Թեհրանը միակարծիք են
Թեհրանն ահաբեկչություն է համարում Լիբանանում կապի միջոցների պայթեցումը և կատարվածի պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի առաքելությունից։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է սաբոտաժի և ահաբեկչության այս գործողությունը։ Իսրայելական ռեժիմը լիակատար պատասխանատվություն է կրում նման սարսափելի հանցագործությունների կատարման համար», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, սնվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր ասամբլեային ուղղված նամակում:
Իրանի առաքելությունում կարծում են, որ Իսրայելի գործողություններն ուղղված են տարածաշրջանային լարվածության սրմանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 4000-ը։ Տուժածների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպանը, ով կորցրել է մեկ աչքը, մյուսը՝ մեծապես վնասել: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Հավելենք նաև, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:
Կարծիքներ