«Հունիսի 12-ի» գործով դատավարությունը մեկնարկելու է օգոստոսի 12-ին. Ռուբեն Մելիքյան

«Հունիսի 12-ի» գործով դատավարությունը մեկնարկելու է օգոստոսի 12-ին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Վաղը՝ օգոստոսի 12-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։

Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։

4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։

Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը։