Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը  նորմայից բարձր է 4-5 աստիճանով

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում

«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»։