Հայկական կողմին ներկայացվել են «խաղաղության պայմանագրի» տարրերը․ Բայրամով

Հայկական կողմին ներկայացվել են «խաղաղության պայմանագրի» տարրերը․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» տարրերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղար Լիբիա Լեուի հետ հանդիպմանը, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Բայրամովը, մասնավորապես, շվեյցարական կողմի հետ կիսվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ իր տպավորություններով։

Ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և հետկոնֆլիկտային շրջանում «խաղաղության պայմանագրի» ստորագրման վրա ջանքերի կենտրոնացման կարևորությունը։