«Հերթով գնալու ենք բոլորի հետևից»․ կիրակի համահայաստանյան հանրահավաք է սպասվում

«Հերթով գնալու ենք բոլորի հետևից»․ կիրակի համահայաստանյան հանրահավաք է սպասվում

Վաղվա օրը հատկացնելու ենք քննարկումների, իսկ մյուս օրը՝ կիրակի, տեղի է ունենալու համահայաստանյան մեծ հանրահավաք։ Այս մասին քիչ առաջ խոսելով ընդդիմության առաջիկա անելիքների մասին իր ելույթում Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երկիրն անդունդ տանողները պետք է ամեն օր արժանանան դիմադրության։ Հերթով գնալու ենք բոլորի հետևից։ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»,- հավելեց նա։