Հայաստանը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին

Հայաստանը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին

Հայաստանը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին: Մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած պատվիրակության կազմում են եղել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները: 

Տոնավաճառում Հայաստանի առանձին տաղավարում ներկայացվել են Հայաստանի մասին հրատարակչության վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը, մանկապատանեկան գրականություն՝ Թումանյանի հեքիաթները, ինչպես նաեւ այլ հեղինակների հեքիաթներ, պատմվածքներ, ուսուցողական գրքեր:

Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառը գրական ոլորտի ամենակարեւոր իրադարձություններից է: Իրադարձության շրջանակում ամեն տարի անցկացվում են ավելի քան 400 միջոցառում, հանդիպումներ հեղինակների հետ, գրքերի ցուցադրություններ, գրական ընթերցումներ, դասընթացներ եւ այլն: Գրքի տոնավաճառին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ. տարեկան սովորաբար ներկայացվում են 210 լեզուներով հրատարակված ամենատարբեր գրքեր: