Բումերանգի օրենքը սկսել է աշխատել՝ պետք է զգուշանալ

Բումերանգի օրենքը սկսել է աշխատել՝ պետք է զգուշանալ

2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Հայաստանի քաղաքներով ապրիլի 13-ին հասավ Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները:

Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին», ոստիկաններին ուղղված՝ «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ: 

«Ժողովրդի վարչապետը» 3 տարի խաբեց Հայաստանի «Հպարտ» քաղաքացիներին: Այս տարիների ընթացքում Փաշինյանը իր տված խոստումները չկատարեց՝ մարտի 1-ի գործը այդպես էլ չբացահայտվեց, իր կողմից նշված, որեւէ թալանչի պաշտոնյայի դեմ քրեական գործ չհարուցվեց, իսկ ահա, վարչապետի՝ «Կեցցե՚ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, ազատ եւ երջանիկ Արցախում» այս կարգախոսը հեռու է իրականությունից: Պատերազմում պարտված վարչապետը թիկունքից հարված հասցրեց իրեն հավատացողներին:  

Տեւական ժամանակ է, ինչ ընդդիմությունը ցույցեր և բողոքի ակցիաներ է իրականացնում ՝ «Նիկո՛լ Դավաճան», «Հողատո՛ւ», «Առանց Նիկո՛լ Հայաստան», «Ազգ, Բանակ, Հաղթանակ» եւ այլ կարգախոսներով՝ պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը:  

«Թավշյա» հեղափոխությունից հետո, կարծես, թե ոչինչ չի փոխվել: 2018թվականին   Բաղրամյան պողոտան պատված էր փշալարերով: Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը կտեսնի այդ փշալարերի հետևից: 

Ի՞նչ պարկեր է 3 տարի անց Բաղրամյան պողոտայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ժամանելուց առաջ արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել, դիպուկահարներ՝ տեղակայել պատուհանների մոտ: Փաշինյանի անվտանգությունը ապահովելու համար զոդել են ԱԺ դարպասները, լուսաձայնային նռնակներ են տեղադրել ԱԺ-ի բակում: Ո՞ւմից է պաշտպանվում ժողովրդի վարչապետը: Այստեղ են ասել՝ բումերանգի օրենքը սկսել է աշխատել՝ պետք է զգուշանալ։