Կառավարության շենքի ապակիները փակվել են հատուկ միջոցներով

Կառավարության շենքի ապակիները փակվել են հատուկ միջոցներով

Այս պահին լարված իրավիճակ է կառավարության մոտ, անգամ շենքի պատուհանները փակվել են հատուկ միջոցներով։

Ոստիկանությունը մի քանի շարքով պատ է կազմել և քաղաքացիներին թույլ չի տալիս մոտենալ կառավարության շենքին։

Հիշեցնենք, քիչ առաջ «Դիմադրություն» շարժման մեկնարկած երթը հասնելով Հանրապետության հրապարակ, հանդիպեց ոստիկանական պատի։ Ոստիկանությունը թույլ չէր տալիս քաղաքացիներին մոտենալ կառավարության շենքին։ Մինչ ԱԺ պատգամավորները բանակցում էին ոստիկանության հետ, հավաքի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը և մոտեցան կառավարության շենքին։