Կարտոֆիլն ազոտային կախվածությունից «ազատող» մեթոդ է մշակվել 

Կարտոֆիլն ազոտային կախվածությունից «ազատող» մեթոդ է մշակվել 

Ազոտական պարարտանյութերը համարվում են ջերմոցային գազերի աղբյուրներից մեկը։ Դրա համար էլ գիտնականներն ուղիներ են որոնում, որպեսզի կարողանան գյուղատնտեսական մշակաբույսերն այնպես մոդիֆիկացնել, որ դրանք հնարավորինս քիչ ազոտ օգտագործեն։ Համաձայն New Phytologist հանդեսի, գիտնականները կարտոֆիլում հայտնաբերել են որոշակի սպիտակուց, որի արգելափակումը կարող է բույսն ավելի քիչ կախված դարձնել ազոտից։

Մասնագետները նշում են, որ այդ սպիտակուցը առանցքային դերակատարություն ունի կարտոֆիլի պալարացման գործում։ Նորագույն հետազոտությունները պարզել են, որ այն կապվում է ԴՆԹ-ի հատուկ տեղամասի հետ։ Դա փոխում է գեների ակտիվությունը, որոնք կապված են ազոտի հետ։ Գիտնականների բացահայտումը կարող է դառնալ հիմք, որպեսզի մշակվեն կարտոֆիլի նոր սորտեր կամ այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարտոֆիլը կդարձնեն ավելի քիչ կախված ազոտից, սակայն չեն վնասի արտադրողականությանը։