Ես պատրաստ եմ նահատակության․ Վարդան Ղուկասյան

Ես պատրաստ եմ նահատակության․ Վարդան Ղուկասյան

«Երկրի պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60 տոկոսը ներկրվում է դրսից, 40 տոկոսը՝ Թուրքիայից: Ուրեմն էս պետությունը չի՞ կարող նստի, մտածի, թե մեզ ինչ է հարկավոր: Պամպերսը դուք չեք արտադրում Հայաստանում,  1925 թվականին Կիրովականի քիմիական կոմբինատը արտադրում էր կարբիդ կամ էեկտրոդ, էդ էլ փակեցիք, 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում  ՀՀ-ն արտադրում էր  110-120 տեսակի զենք-զինամթերք: Էսօր մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, ու պատերազմի մեջ ենք, ի՞նչ ենք արտադրում: Բագրատյանը ասում էր՝ պատրոնի գործարանը դրեցինք, շատ լավ աշխատում էր, սնարյադներ էինք արտադրում, որ թուրքերը զարմացել  էին, ինչի՞ չի գործում, ո՞ւմ եք սեփականաշնորհել»։ Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը գյումրեցիների հետ հանդիպմանը ասաց  Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ երկիրը կառավարվում է «անգլո-թուրքական» շների կողմից:

«Ինչ մնում էինձ վախեցնելուն, իմ տերը Աստված է, ես իրոք հավատքով եմ եւ մի բան գիտեմ, որ վախկոտությունը թերահավատության նշան է: Այո΄, սրբերը գնում էին նահատակության, եթե պետք է նահատակվել, ես պատրաստ եմ նահատակության, եւ ես բարձրաձայն ասում եմ՝ ով է մեզ կառավարում, ուր են մեզ տանում: Մենք խաղաղ ենք մնացել էս 70 տարին, որ ռուսների հետ էինք, հիմա սրանք ուզում են ռուսներին էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերին, երբեք չի ստացվի »,-ասաց քաղաքապետի թեկնածուն: