«Հանրապետությունը»՝ հնարավոր կոալիցիայի մասին

«Հանրապետությունը»՝ հնարավոր կոալիցիայի մասին

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների ձայների 11.32%  ձայն ստացած «Հանրապետություն» կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու որոշում չունի։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Հանրապետություն»-ից Անի Խաչատրյանը։

Նա նշեց, որ նման հարցերը քննարկվում են քաղխորհրդի նիստում, ինչն այսօր տեղի չի ունենալու։

Հարցին, թե արդյոք ՔՊ֊ից նման առաջարկ եղե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ։