Այս որակի նոր «պայքարողներ» ունենք

Այս որակի նոր «պայքարողներ» ունենք

Հուսամ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են…):

Առավել տարօրինակ է հատկապես հանրության այն հատվածի պահվածքը, որը և՛ կարդացել է, և՛ ընդունում է աղետի մասշտաբը, բայց ոչինչ չի անում, քանի որ չի սիրում նախկիններին: 
Ճակատագրի հեգնանքով էլ, Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ: Մյուսները (ի դեպ, նոր բան չկա, բոլորն էլ նախկին են) շատ հարմար տեղավորվել են, զբաղված են իշխանությունների հետ հանդիպել/նկարվելով, պաշտոններ ստանալով և տարբեր եթերներով հակապետական/տգետ վերլուծություններ անելով: 
հ.գ. Որպես օրինակ՝ «վերլուծական գոհարներից» մեկը.
«Բանակցողի փոփոխությունից 
 էական փոփոխություն տեղի չի ունենա: Օրինակ, 2018-ին Սերժ Սարգսյանի փոփոխությունը գործող (ազգակործան) վարչապետով էական ոչ մի փոփոխություն չբերեց, եթե հաշվի չառնենք պատերազմն ու դրա հետևանքները»: 
Այս որակի նոր «պայքարողներ» ունենք

Արսեն Ջուլֆալակյան