«Օնիկ ջան, դու կատարել ես մերժվածի հրամանը»․ Նիկոլ Փաշինյան

«Օնիկ ջան, դու կատարել ես մերժվածի հրամանը»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր 1 շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը կանգնեցրեց առճակատման վտանգի առջև, այս անգամ թեման Մարտի 1-ն էր։ Զուգահեռաբար 2 հանրահավաք էր տեղի ունենում՝ Հանրապետության հրապարակում՝ իշխանական վերնախավի ու Փաշինյանի գլխավորությամբ, և Բաղրամյան Պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց՝ ընդդիմության և Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողմից։

Հրապարակում իր ելույթի մեծ մասը Փաշինյանը նվիրեց ոչ թե Մարտի 1-ի զոհերի հիշատակին, այլ Օնիկ Գասպարյանի և Գլխավոր շտաբի հայտարարությանը, նա հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը այդ հայտարարությունը ստորագրել է Սերժ Սարգսյանի դրդմամբ․ «Օնիկ ջան, դու մեծ սխալ ես արել, դու քո ղեկավարի հրամանը չես կատարել, դու կատարել ես մերժվածի հրամանը», - ասաց Փաշինյանը։

Զուգահեռաբար Բաղրամյանում ելույթ էին ունենում Գլխավոր շտաբի նախկին պետերը՝ Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը՝ «Ազգ-բանակ-հաղթանակ» կարգախոսով։