Էրդողանը ողջունել է հյուրերին. Փաշինյանը երկրորդ շարքում է

Էրդողանը ողջունել է հյուրերին. Փաշինյանը երկրորդ շարքում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվող հյուրերին։

Ինչպես երևում է հրապարակված կադրերում,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ առաջին շարքում է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկրորդ շարքում։

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: