Սիրիայում ռուսական ռազմական շարասյան ուղղությամբ քարեր են նետել

Սիրիայում ռուսական ռազմական շարասյան ուղղությամբ քարեր են նետել

Սիրիայում, Էրիխա քաղաքի մատույցների մոտ, կամրջի վրա, ռուսական ռազմական ավտոշարասյան վրա քարեր են նետել։ Այս մասին հայտնում է «Вестник Дамаска» տելեգրամ ալիքը՝ համապատասխան կադրեր հրապարակելով։ Կադրերում երեւում է, թե ինչպես են քաղաքի բնակիչները կամրջի վրայից մեծ քարեր նետում ռուսական շարասյան ուղղությամբ։ Ոմանք նույնիսկ շարասյան կողքին գտնվելով են քարեր շպրտել։ Նշենք, որ նախորդ անգամ նման միջադեպ տեղի էր ունեցել մայիսի 12-ին։ Այն ժամանակ քարեր ռուսական զինվորական ոստիկանության զրահամեքենայի ուղղությամբ նետել էին կանայք։