Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի մահվան մասին

Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ստացած վնասվածքներից Խուդիեւը տեղում մահացել է, իսկ Ալիեւի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։ Ըստ նախնական տեղեկությունների’ ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։