ԿԸՀ -ն մերժեց Մարուքյանի դիմումը

ԿԸՀ -ն մերժեց Մարուքյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննվում էր «Լուսավոր Հայաստանի» դիմումը՝ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու և կուսակցության ցուցակի հերթական համարին մանդատ տրամադրելու վերաբերյալ:

Նիստին ԼՀԿ-ից ներկայացել էր Դավիթ Խաժակյանը, նիստը նախագահում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ-ն միաձայն կողմ քվեարկեց դիմումը մերժելուն։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը պատգամավոր ընտրվել է ԼՀԿ ցուցակով, սակայն նա հետագայում լքել է խմբակցությունը: