Բանակցությունների արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ են

Բանակցությունների արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ են

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն համարում է ընդհանուր առմամբ՝ գոհացնող։ Առաջիկա օրերին ռուսական եւ ուկրաինական գերիների ծավալուն փոխանակություն կիրականացնեն՝ 1000-ը 1000-ի դիմաց։ Ուկրաինական կողմը երկու երկրների ղեկավարների միջեւ բանակցություններ է խնդրել։ Ռուսական կողմը այն ընդունել է ի գիտություն։ Հաջորդ հանդիպմանը կողմերը ներկայացնելու են հրադադարի վերաբերյալ իրենց մոտեցումները։ Այդ մոտեցումների փոխանակությունից հետո բանակցությունները կողմերի միջեւ կշարունակվեն, ասել է Մեդինսկին։