Հռոմի Պապը կոչ է արել հանուն Ուկրաինայում խաղաղության գտնել դիվանագիտական լուծում
Նախօրեին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել հանուն Ուկրաինայում խաղաղության հաստատման գտնել դիվանագիտական լուծում։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի Vatican News լրատվական գործակալությունը։ Նա նաեւ կոչ է արել հավատացյալներին աղոթել Պաղեստինի, Իսրայելի եւ բազմաթիվ այլ ժողովուրդների համար, որոնք ներկայումս գտնվում են պատերազմի ճիրաններում եւ կոնկրետ օժանդակության կարիք ունեն։
Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ տագնապով է հետեւում Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետության արեւելյան հատվածում բռնության աճի միտումներին։ Բացի այդ, նա ասել է, որ անհանգստացնող ու մտահոգող են Նիգերիայում մարդկանց առեւանգման մասին լուրերը։
Կաթոլիկ եկեղեցու հովվապետը զորակցություն է հայտնել սաստիկ ցրտերից տառապող Մոնղոլիայի ժողովրդին, նշելով, որ կլիմայական խնդիրները լրջագույն հումանիտար հետեւանքների են բերում։
Կարծիքներ