Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 6,8 հազար դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 6,8 հազար դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6760 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 661 հազարը։ Համավարակի ամբողջ ընթացքում մահացությունների ընդանուր թիվը կազմել է 9683 մարդ։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 6047 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 430 հազար մարդ։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10,8 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմել է մոտ 520 հազար մարդ, իսկ ահա առողջացածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։