Երեքն էլ շատ սիրված բանաստեղծներ են, սակայն կառավարական ոչ մի միջոցառում չեղավ

Երեքն էլ շատ սիրված բանաստեղծներ են, սակայն կառավարական ոչ մի միջոցառում չեղավ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում այսօր  թանգարանի տնօրինության կողմից միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և Հրաչյա Հովհաննիսյանի հարյուրամյակներին։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի  Դեմիրճյանը մեզ հետ  զրույցում նշեց, որ թանգարանը վերջերս է վերանորոգվել։

«Այս տարի մենք 3 հարյուրամյակ ենք նշում՝ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և Հրաչյա Հովհաննիսյանի։ Երեքն էլ շատ սիրված բանաստեղծներ են, սակայն կառավարական ոչ մի միջոցառում չեղավ։ Տարին արդեն մոտենում է ավարտին և հասկացանք, որ որևէ բան չի արվելու»։

Մանրամասները տեսանյութում։