Որտեղ է այժմ գտնվում Ալեքսեյ Նավալնին

Որտեղ է այժմ գտնվում Ալեքսեյ Նավալնին

Ինչպես հայտնի է, երեկ Ռուսաստան վերադարձավ ռուս ընդդիմադիր գործիչ եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնին։ Հենց օդանավակայանում նրան ձերբակալեցին եւ տեղափոխեցին ոստիկանություն։

Ձերբակալությունից չորս ժամ անց, արդեն գիշերը 1,30 հայտնի դարձավ, որ Նավալնին գտնվում է Խիմկիի ոստիկանությունում։ Նավալնու փաստաբան Օլգա Միխայլովան հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ, պատճառաբանելով գիշերային ժամը եւ խորհուրդ են տալիս սպասել մինչեւ առավոտյան 9։00-ը։