Մինչ Թրամփը համբուրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, Մելանյան համբուրել է Կանադայի վարչապետին (Տեսանյութ)

Մինչ Թրամփը համբուրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, Մելանյան համբուրել է Կանադայի վարչապետին (Տեսանյութ)

G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին տեղի ունեցած ֆոտոսեսիայի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, համբուրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ նախագահի կողքին կանգնած է եղել նրա կինը՝ Մելանյա Թրամփը:

Թրամփը Բրիջիթ Մակրոնին պարզել է իր այտը, ինչին ի պատասխան Ֆրանսիայի առաջին տիկինը համբուրել է այն: Թրամփը փոխադարձ համբուրել է:

Մինչ ամուսինը համբուրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, Մելանյա Թրամփը համբուրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: