Ջերմահարվել է մոտ 140 դեղձենի

Ջերմահարվել է մոտ 140 դեղձենի

Հունվարի 24-ին, ժամը 15:15-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի «Դեղձանոց» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15:42-ին։ Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 140 դեղձենի։