Չվախենաք, հեսա հերս գալու ա․ հայր ու տղա միասին էին կռվում 

Չվախենաք, հեսա հերս գալու ա․ հայր ու տղա միասին էին կռվում 

Ձերբակալել են հերոս Մխիթար Գալեյանի հորը։ 

Մխիթարը և իր ընկեր Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և որպես կենդանի վահան  իրենց իսկ մարմնով, իրենց  կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը: Մխիթարի մոր՝ Աստղիկի պատմածն է․ 

«Պատերազմը սկվելու առաջին իսկ պահից հայրը միայնակ չի թողել որդուն, ինքնակամ մեկնել է դիրքեր. «Ամուսինս ինքնակամ գնաց Արցախ, որ որդու կողքին լինի ու իր մարմնով պաշտպանի նրան: Սակայն այդպես էլ իրար չհանդիպեցին:  Ամուսինս ծանր վիրավորումով տեղափոխվեց Երևան: Իսկ Մխիթարս այդ ժամանակ ծանր մարտեր էր վարում իր դասակի հրամանատարի հետ: Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»։ 

Հեսա հերս գալու ա։ Այո, հայրը եկել ու իր որդուն է ուզում նրանից, ով ասում էր, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի արել։ Ոչ մի ուժ չի կարող նրան ետ պահել այն հորը, ում որդին սպասում էր նրան։ Չի կարող, դրա համար էլ ձերբակալել են։ Սրբապղծություն է դա։