Կոռուպցիայի գործով անցնող ֆուտբոլի ոլորտի երկու բարձրաստիճան ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել

Կոռուպցիայի գործով անցնող ֆուտբոլի ոլորտի երկու բարձրաստիճան ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել

Շվեյցարական դատախազությունը Աշխարհի առաջնության հեռարձակման իրավունքների վաճառքի հետ կապված գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացրել «ՊՍԺ» ակումբի նախագահ Նասըր ալ-Խալայիֆիին եւ ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, նշելով, որ Վալկեն մեղադրվում է կաշառք ստանալու, փաստաթղթերի կեղծման, եւ այլ հոդվածներով, որոնք կապված են ծառայողական դիրքի չարաշահման հետ։ Ալ-Խալայիֆին մեղադրվում է Վալկեին այդ ամենին դրդելու մեջ։

Շվեյցարական դատախազության վարկածի համաձայն, Վալկեն ստացել է 1,25 միլիոն եվրո այն բանի համար, որ փոխանցել է հեռարձակման իրավունքը իտալական եւ հունական որոշ հեռուստառադիո հեռարձակողների։ Գումարը նա ստացել է իր Sportunited ալիքի միջոցով։ Նա նաեւ ստացել է իրավունք տնօրինելու Սարդինիայում գտնվող շքեղ մի վիլլա, առանց վարձակալական վճար վճարելու։ Նույն գործով եւս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել, ում անունը չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ նա հայտնի գործարար է, ով աշխատում է սպորտային իրավունքների ոլորտում։