Տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության

Տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։