Ուկրաինայում կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր շտամ է հայտնաբերվել 

Ուկրաինայում կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր շտամ է հայտնաբերվել 

Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության նոր շտամ է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։ «Այս տարվա հուլիսին մեր երկրում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր ենթատեսակ, որը անվանվում է 
FLiRT»,- ասել է Կուզինը, ըստ տեղի լրատվամիջոցների փոխանցման։

Կիեւում եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզում այդ շտամով վարակման դեպքեր են արձանագրվել։ Նոր շտամը չունի վտանգավորության սպեցիֆիկ գնահատում, եւ ԱՀԿ-ում կարծում են, որ այն պետք է հսկվի յուրաքանչյուր երկրի առողջապահական մարմինների կողմից։