Երևի Իշխան Զաքարյանը բացատրի՝ դնու՞մ է իր ստորագրությունը, թե ոչ
Երեկ ես կարդացի Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որտեղ ասում էր, թե գնացեք ՔՊ-ից էլ 18 ձայն բերեք, 53 ձայն հավաքեք, համարեք ես կմիանամ ձեզ: Սա ի՞նչ է նշանակում: Երևի թե պարոն Զաքարյանը պիտի բացատրի, 36 ստորագրության դեպքում դնու՞մ է իր ստորագրությունը, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Գուցե Իշխան Զաքարյանի ասածն այն է, որ եթե հանրային ճնշման ներքո կամ բանակցությունների միջոցով ընդդիմադիրները կարողանան ապահովել ՔՊ-ից որոշակի հատվածի ստորագրություն, ապա ինքն էլ կմիանա գործընթացին»,- ասել է նա:
Կարծիքներ