Բժիշկները վերակենդանացրել են 6,5 ժամ սրտի կանգ ունեցած կնոջը

Բժիշկները վերակենդանացրել են 6,5 ժամ սրտի կանգ ունեցած կնոջը

Իսպանիայում բժիշկները կարողացել են վերակենդանացնել կնոջը, որը 6,5 ժամ ունեցել է սրտի կանգ։ Այս մասին մասին հայտնում է Vanguardia-ն։ 34-ամյա Օդրի Մեշի մոտ սրտի կանգ է արձանագրել ցրտահարության պատճառով։ Օդրին ամուսնու հետ հանգստանալիս է եղել կատալոնական Պիրենեյներում։ Ամուսինները բարձրացած են եղել 2,5 հազար մետր բարձրության գագաթներից մեկը, որտեղ էլ կնոջ մոտ անակնկալ գիտակցության կորուստ է եղել, եւ սաստիկ ցրտից արձանագրվել սրտի կանգ։ Կնոջ ամուսինը հիշում է, որ երբ ժամանել են փրկարարները, Օդրիի ջերմաստիճանը եղել է 18 աստիճան։