ԱՄՆ-ում կսկսվի զանգվածային գործազրկություն․ կանխատեսում

ԱՄՆ-ում կսկսվի զանգվածային գործազրկություն․ կանխատեսում

Կորոնավիրուսային համավարակի տարածումն արդեն ամռանն ԱՄՆ-ում կբերի զանգվածային գործազրկության։ Աշխատանքը հնարավոր է կորցնի մոտ 14 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով մասնագետների գնահատականները։

Ըստ այդմ, կարող է փակվել մասնավոր սեկտորում ընդհանուր աշխատատեղերի 10 տոկոսը։ Առավել մեծ կորուստներ կունենան մանրածախ առեւտուրը, ժամանցային արդյունաբերությունն ու հյուրանոցային բիզնեսը։ Իսկ արդեն նահանգների կտրվածքով, հատկապես խոշոր կլինեն կորուստները Հավայի, Նեւադա եւ Մոնտանա նահանգներում, որտեղ բնակչության զգալի մասն այս ոլորտներում է ներգրավված։