Հայաստանի ոչ թե անկախության 30-ամյակն է, այլ նվաստացման մեկամյակը

Հայաստանի ոչ թե անկախության 30-ամյակն է, այլ նվաստացման մեկամյակը

Էլ ի՞նչ պետք է անեն ազերիները, որ հասկանանք` ՀՀ քաղաքացին հայտնվել է նվաստացման հատակին: Պարզվում է բավարար չէ՝
• միջպետական մայրուղու շրջափակելը և մեր գործընկեր իրանցիներից դրամ շորթելը,
• երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և հոգեբանական ճնշում գործադրելը պատանիների վրա,
• էքսկավատորի շերեփով հայկական բեռնատարին հարվածելը…

Իսկ ի՞նչ կասեք հրապարակախոս Միխայլ Խազինի հետևյալ նկատառմանը. «Հայաստանը ներկայումս գտնվում է կիսամեռ վիճակում. Ազգային արժա­նա­պատվության նվաստացման տեսարանների պակաս չի լինելու, քանի դեռ գոր­ծա­կալները իշխում են։ Հայերը կամ սթափվելու են, կամ ստիպված համա­կերպելու են այս իրավիճակի հետ և գոյատևելու են ստեղծվող Թուրանում»: 

Երևի կծիծաղե՞ք, կծաղրե՞ք ու կհակադարձե՞ք պարոն Խազինին. «Կիսամեռ Հայաստանն ինչպե՞ս կա­րող է գունագեղ տոնակատարությամբ նշել իր անկա­խության 30-ամյակը»: Իրա­կանում դա Հայաստանի նվաստացման մեկամյակն է։ 

Հ.Գ. Խաղաղության դարաշրջանի մասին բարբաջողները գուցե իրենց աղջիկներին կնության տա՞ն ազերիներին: Դա դարերից եկող ավանդույթ է. պարտ­վողը պետք է դրական ազդակներ ուղարկի հաղթողին առ այն, որ այլևս…

Գագիկ Վարդանյան