Իլհամ Ալիեւը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի առեւտրային ներկայացուցչի հետ

Իլհամ Ալիեւը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի առեւտրային ներկայացուցչի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է բարոնուհի Էմմա Նիկոլսոնի հետ, ով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի առեւտրային ներկայացուցիչը Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «ՏԱՊ» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերի հետ կապված։ Ալիեւը հույս է հայտնել, որ հաջորդ տարվա փետրվարին, երբ կրկին ինքն ու բարոնուհին կհանդիպեն, ապա հայտնի նախագծերը արդեն իրականություն դարձած կլինեն եւ հնարավոր կլինի նաեւ հետագա քայլերի մասին խոսել։Քննարկվել են նաեւ առեւտրա-տնտեսական, Ադրբեջանում BP-ի գործունեության հետ կապված հարցեր։