Քաղաքապետն առաջարկել է թմրանյութերի միջոցով «ազատվել» անօթևաններից

Քաղաքապետն առաջարկել է թմրանյութերի միջոցով «ազատվել» անօթևաններից

Հարավային Կալիֆորնիայի Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսն հայտարարել է, որ ցանկանում է «անօթեւաններին տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են»: 

Նրա հակասական մեկնաբանությունները կրկին քննարկվում են դեռևս փետրվարին Fox 11-ին տված վերջին հարցազրույցից հետո:

Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Բացի այդ, Փերիսը նշել է, որ անօթևանների մինչև 45 տոկոսը նախկին հանցագործներ են՝ հավելելով. 

«Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ նախագահը մեզանում մաքրազարդում կատարի»: